Մատչելիության հղումներ

Բելգորոդում ԱԹՍ-երի հարվածներից երկու մարդ է զոհվել


Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին այսօր Telegram-ի իր օգտահաշվում գրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ դրոնի հարվածներից մեկը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մասիչևո գյուղի մոտ, մյուսը՝ անմիջականորեն սահմանին գտնվող Նովայա Տավոլժանկա ավանում։

Ուկրաինական հարվածների հետևանքով այսօր Բելգորոդում նաև մեկ մարդ է վիրավորվել, հաղորդում են ռուսական աղբյուրները։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG