Մատչելիության հղումներ

Բելգորոդի և Վորոնեժի շրջանների վրա ԱԹՍ հարձակումներից մեկ կին է զոհվել, կան նաև վիրավորներ


Բնակելի շենք Բելգորոդում՝ ԱԹՍ հարվածից հետո, 31-ը մայիսի, 2024թ․
Բնակելի շենք Բելգորոդում՝ ԱԹՍ հարվածից հետո, 31-ը մայիսի, 2024թ․

Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Բելգորոդի շրջանում ԱԹՍ զանգվածային հարձակման հետևանքով մեկ կին է զոհվել։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ առավոտյան շրջայցի ժամանակ նրա տունը քանդված են գտել։ Հաղորդվում է նաև երկու վիրավորի մասին։

Գլադկովի խոսքով՝ երկու խաղաղ բնակիչ էլ վիրավորվել է Յակովլևսկի քաղաքային թաղամասում՝ վեց ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։

Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ տեղեկացրել է երկու ԱԹՍ խոցելու մասին։

ԱԹՍ բեկորները, ըստ նրա, ընկել են արդյունաբերական օբյեկտներից մեկի տարածք, հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարվել է, տուժածներ չկան։

Ռուսական կողմն այս հարձակումների համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանում հարձակումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG