Մատչելիության հղումներ

Բելգիայում չեղարկվել է իսրայելցի դիրիժորի գլխավորած Մյունխենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը


Իսրայելցի դիրիժոր Լահավ Շանի, արխիվ
Իսրայելցի դիրիժոր Լահավ Շանի, արխիվ

Բելգիայում չեղարկվել է իսրայելցի դիրիժոր Լահավ Շանիի գլխավորած Մյունխենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 18-ին՝ Ֆլանդրիայի փառատոնի շրջանակում։ Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ Շանին չի հստակեցրել իր դիրքորոշումը Իսրայելի կառավարության քաղաքականության վերաբերյալ։

Բելգիայի արտգործնախարարությունը քննադատել է փառատոնի կազմակերպիչների որոշումը՝ պնդելով, որ հրեական համայնքը և Իսրայելի քաղաքացիները չպետք է նույնացվեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականության հետ։

Լահավ Շանին, ով Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է, Մյունխենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը պաշտոնապես կզբաղեցնի 2026-2027 թվականներին։ Այդ նվագախումբը յոթ տարի ղեկավարել է ռուս դիրիժոր Վալերի Գերգիևը, ում աշխատանքից ազատել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց՝ որպես պատճառ նշելով նրա դիրքորոշումը և Կրեմլի հետ սերտ կապերը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG