Բելգիական ոստիկանությունն այսօր կեսօրին խուզարկել է Բրյուսելում գտնվող Եվրամիության կենտրոնակայանը։ Խուզարկություններն իրականացվել են ԵՄ գրասենյակի այն հարկաբաժնում, որտեղ տեղակայված է դաշինքի դիվանագիտական ծառայությունը։
«Դրան զուգահեռ խուզարկություններ են իրականացվել բելգիական Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպայի քոլեջում»,- հաղորդել է Բելգիայի դատախազությունը՝ նշելով, որ քննչական գործողությունների արդյունքում երեք մարդ է ձերբակալվել։
Բելգիացի իրավապահների պնդմամբ՝ խուզարկություններն ու ձերբակալությունները իրականացվել են ԵՄ երկրների դիվանագետների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ արձանագրված կոռուպցիոն գործարքների առթիվ։