Մատչելիության հղումներ

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը


Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները մինչև պաշտոնի համալրումը վերապահվել են խորհրդի անդամ Կարեն Թումանյանին:

Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված է ԲԴԽ համապատասխան որոշումը, որը խորհուրդը կայացրել է՝ հիմք ընդունելով ԲԴԽ տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի այսօր ներկայացրած դիմումը ավագության սկզբունքով խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ. Կարեն Թումանյանը Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամն է:

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահությունից հրաժարվելու մասին հայտարարեց այսօր առավոտյան: «Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից», - տեղեկացրեց 2022-ի հոկտեմբերից ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Անդրեասյանը:

Այսօր պաշտոնապես հաղորդվեց ևս հինգ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում բացատրեց, թե ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG