Մատչելիության հղումներ

Բայդենը սարսափելի է համարում, որ Թրամփը փորձում է փոխել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիությունը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սարսափելի է համարում այն, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է վերջ տալ Միացյալ Նահանգներում ծննդյան իրավունքով քաղաքացիությունը:

«Գաղափարը, որ փոխելու ենք ծննդյան սահմանադրական իրավունքը, եթե ծնվել ես երկրում... քաղաքացի չե՞ս: Ի՞նչ է կատարվում», - Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Բայդենը։

Անցյալ ամիս Թրամփը NBC-ին ասել է, որ ծրագրում է գործողություններ ձեռնարկել իր պաշտոնավարման առաջին իսկ օրը՝ փորձելով դադարեցնել ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, որը քաղաքացիություն է շնորհում ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուրին՝ անկախ նրանց ծնողների ներգաղթի կարգավիճակից:

Բացի այդ, չնայած ընդդիմախոսների հակափաստարկներին՝ Թրամփը խոստացել է նաև Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի միգրանտների վտարման գործընթաց սկսել հենց պաշտոնավարման առաջին օրը՝ հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG