Մատչելիության հղումներ

Բայդենը մտադիր է ներել ուկրաինական պարտքի 4,6 մլրդ դոլարը․ Bloomberg


ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը մտադիր է ներել ուկրաինական պարտքի 4,6 մլրդ դոլարը, ասվում է Բայդենի վարչակազմի Կոնգրեսին ուղղված նամակում, որը հասանելի է Bloomberg լրատվական գործակալությանը։

Այս գումարը Կիևին՝ 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում այս տարվա գարնանը Կոնգրեսի կողմից հատկացված 9 միլիարդ դոլար վարկի կեսն է։

Ապրիլին այս գումարը վարկի տեսքով հատկացվել էր հանրապետական օրենսդիրների նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG