Մատչելիության հղումներ

Բայդենը հանձնարարել է Պենտագոնին արագացնել զենքի մատակարարումն Ուկրաինա


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանն արագացված տեմպերով շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային:

Բայդենն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա դեկտեմբերի 25-ի առավոտյան Մոսկվայի զանգվածային հարձակումների ֆոնին։

«Սուրբ Ծննդյան շեմին Ռուսաստանը զանգվածային հրթիռային և ԱԹՍ հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներին՝ նպատակ ունենալով ուկրաինացի ժողովրդին ձմռանը զրկել ջերմությունից և էլեկտրականությունից՝ վտանգելով նաև երկրի էներգետիկ համակարգը», - հայտարարել է Բայդենը՝ շարունակելով․ - «Ուկրաինացի ժողովուրդն արժանի է խաղաղության և անվտանգության, Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այն չի տապալել ռուսական ագրեսիան»։

Հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները վերջին ամիսներին Ուկրաինային հակաօդային պաշտպանության հարյուրավոր հրթիռներ է տրամադրել, որոնցից շատերը դեռ ճանապարհին են, Բայդենը հայտարարել է․ - «Ես հրահանգել եմ պաշտպանության նախարարությանը շարունակել սպառազինությունների արագ մատակարարումներն Ուկրաինա։ Միացյալ Նահանգները կաշխատի՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիրքերը ռուսական ուժերից պաշտպանվելու համար»:

Չորեքշաբթի առավոտյան ուկրաինական կողմը հաղորդեց, որ Ռուսաստանը հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի էլեկտրացանցերին ու քաղաքներին։ Ըստ Ուկրաինայի տեղական իշխանությունների՝ Խարկովում առնվազն վեց մարդ վիրավորվել է, իսկ Դնեպրոպետրովսկի մարզում մեկ մարդ զոհվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG