Մատչելիության հղումներ

Բայդենը և Սին պայմանավորվել են, որ արհեստական ​​ինտելեկտը չկառավարի միջուկային զենքերը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն մարդիկ և ոչ թե արհեստական բանականությունը (AI), ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Երկու առաջնորդները վերահաստատել են միջուկային զենքի կիրառման որոշման նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Նրանք նաև ընդգծել են հնարավոր ռիսկերը ուշադիր դիտարկելու և ռազմական ոլորտում AI տեխնոլոգիաները խելամիտ և պատասխանատու կերպով զարգացնելու անհրաժեշտությունը:

Նոյեմբերին երկու երկրները կարճ ժամանակով վերսկսել էին միջուկային զենքի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները, սակայն այդ բանակցությունները դադարեցվել են, և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակայնորեն հիասթափություն էր հայտնել Չինաստանի արձագանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG