Մատչելիության հղումներ

Բալթյան երկրները հայտարարել են, որ հաջողությամբ սինքրոնիզացրել են էներգահամակարգերը եվրոպականի հետ


Պանեմունե, Լիտվա
Պանեմունե, Լիտվա

Էստոնիան, Լատվիան և Լիտվան կիրակի օրը հայտարարել են, որ հաջողությամբ սինքրոնիզացրել են իրենց էներգահամակարգերը եվրոպական մայրցամաքային էներգահամակարգի հետ: Երեկ բալթյան երեք երկրները հայտարարեցին, որ անջատվում են ռուսական էներգահամակարգից:

«Մենք դա արեցինք!»,- գրել Է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը X սոցիալական ցանցում:

Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։

«Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», - հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը:

Խորհրդային Միությունից անջատվելուց տասնամյակներ անց Միության էներգացանցից անջատվելը բալթյան երկրները վաղը կնշեն հանդիսավոր պայմաններում։ Ակնկալվում է, որ Լիտվայում կլինեն Բալթյան երկրների, Լեհաստանի նախագահները և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG