Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին, Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս գրանցվել է 2․1 մագնիտուդով երկրաշարժ։
Ըստ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության՝ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։
Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին չի հաղորդվում: