Հունիսի 28-ին՝ ժամը 01:40-ին, 2.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս՝ օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Լեռնապատ, Արջուտ, Արևաշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։