Բաքվում վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը, այս մասին հայտնում է Ադրբեջանի AZTV պետական հեռուստաընկերությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում Վարդանյանին «կրկին ներկայացնում են իր իրավունքները», այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դատավարության նախօրեին Վարդանյանը ընտանիքի միջոցով ահազանգել էր իր նկատմամբ ճնշումների մասին, պնդել, որ չի մասնակցել հարցաքննություններին և քննիչներին իր անուն - ազգանունից բացի այլ բան չի ասել, սակայն իրեն և իր փաստաբանին ստիպել են, որպեսզի ստորագրեն չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները։