Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի բանաձևը Բաքուն «անհիմն ու կանխակալ» է որակել


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը պահանջել էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։

Ձայների գերակշիր մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պնդում է, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի օրինական իրավունքը»։

«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան վերականգնելով իր տարածքային ամբողջականությունն՝ Ադրբեջանն ունի բոլոր օրինական իրավունքները՝ պատասխանատվության ենթարկելու ծանր հանցագործությունների մեղավորներին, այդ թվում՝ զինված անջատողականության, խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և ահաբեկչության համար», - ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպական խորհրդարանը պնդել էր՝ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտտանքների։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG