Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի արտգործնախարարության և կառավարության շենքերի դիմաց՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարներով, որոնք վերջին դատական նիստից են։
«Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ օրակարգ պետք է լինի՝ մեր արտաքին քաղաքականության օրակարգում պետք է լինի Բաքվում գտնվող գերիների վերադարձը, որը չի իրականացվում», - հայտարարեց Վարդանյանի համախոհներից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Վերջին դատական նիստում Վարդանյանը հյուծված տեսք ուներ, դեմքին նաև կապտուկներ կային։
«Մենք առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին հրավիրեն ԱԳՆ՝ հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, ովքեր բացառապես գերի են, օր առաջ պետք է ազատ արձակվեն, միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի», - ասաց Առաքելյանը։
Տե՛ս նաև այստեղ