Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլին սկսում է դիվանագիտական առաքելությունը, այսօր նա իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հաղորդում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը իրանցի դիվանագետը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ անցած օրերին Ադրբեջանի տարածքով Իրանի քաղաքացիների համար տարանցման պայմաններ ստեղծելու համար:
Դեմիրչիլին մինչև դեսպան նշանակվելը զբաղեցրել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնը: