Մատչելիության հղումներ

«Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ է». Հաջիզադե


Վաշինգտոնում երեկ ստորագրված ամերիկա-հայկական շրջանակային համաձայնագիրը, որ վերաբերում էր «Թրամփի ուղուն», կարևոր քայլ էր՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման ճանապարհին, այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այս փաստաթղթի ընդունումը մեկ անգամ ևս վկայում է ամերիկյան կողմի՝ օգոստոսի 8-ի համաձայնագրին հավատարմության մասին։

«Սա կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման տեսանկյունից»,- նշել է Հաջիզադեն՝ ընդգծելով, որ Նախիջևանի հետ անխափան կապը շարունակում է մնալ Ադրբեջանի առանցքային առաջնահերթությունների թվում։

Այսօր հրապարակված հայ-ամերիկյան հայտարարությունը պաշտոնապես հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Համաձայնագրի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածություններն են։

TRIPP-ի «իրականացման շրջանակի» համաձայն՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը կկառուցի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգամատակարարման գծեր և այլ ենթակառուցվածքներ տարանցիկ միջանցքի երկայնքով, ինչպես նաև առնվազն 49 տարի կկառավարի դրանք և կգանձի դրանցից ստացվող եկամուտները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG