Մատչելիության հղումներ

Բաքվից ՀՀ Սահմանադրության մասին են խոսել Մարդու իրավունքների խորհրդում


Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, արխիվ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, արխիվ

Բաքվից կրկին Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին են հայտարարում:

«Այս պահին մենք սպասում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Երևանը բազմիցս պնդել է՝ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:

Նախորդ շաբաթ, այդուհանդերձ, վարչապետը ազդարարեց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ առանց հստակ ժամկետի: Գաղափարը նոր չէ, Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջների ֆոնին անցած տարի վարչապետը հանձնարարել էր մինչև 2026 թվականի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել:

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը խաղաղությունից է խոսել: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա վերահաստատել է Երևանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG