Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախորդ նիստն ընդհատվել էր, քանի որ Վարդանյանը 10 օր էր խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։
Այսօր շարունակվելու է նաև Արցախի նախկին նախագահների, խորհրդարանի ղեկավարի, արտգործնախարարի, բարձրաստիճան զինվորականների՝ 15 հոգու դատավարարությունը։
Բաքուն այս երկու գործերը քննում է առանձնացված։ Առայժմ ընթանում են նախապատրաստական նիստերը։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում: Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները: Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Իրավապաշտպանները շեշտում են՝ այս գործերը շինծու են, հայ ռազմագերները զրկված են պաշտպանության իրավունքից: