Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ «Հայաստանի օգտին լրտեսության» համար


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ դավաճանության ու Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

Մեղադրական եզրակացությունը պնդում է, թե ադրբեջանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտոնական կառույցների հետ և նրանց փոխանցել տեղեկություններ՝ Ադրբեջանի պետական անվտանգության և շահերի դեմ։

Դատելով գործից, դեպքը տեղի է ունեցել Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո, քանի որ Գասիմզադեն, ըստ դատախազության, իր հայաստանցի պատվիրատուներին լուսանկարներ և այլ տեղեկություններ է ուղարկել Շուշիից ու այլ շրջաններից։

Ադրբեջանում չկան անկախ լրատվամիջոցներ, որոնք կփոխանցեին Գասիմզադեի դիրքորոշումը առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG