Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանում հարցաքննել են Բակո Սահակյանին


Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։

Դատախազները նրան հարցեր են ուղղել Առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։ Բացի այդ դատարանում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դրանում, ըստ АPA գործակալության, Բակո Սահակյանից բացի, պատկերված են նաև գեներալ Քրիստափոր Իվանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։

Այսօրվա դատական նիստին, ինչպես և նախորդներին, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG