Մոսկվան և Բաքուն համաձայնեցրել են հյուպատոսական ծառայությունների աշխատակիցների կողմից Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության 13 քաղաքացիներին այցելելու հարցը։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Գերատեսչության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել այդ այցելության ժամկետները։
Ռուս - ադրբեջանական հարաբերությունները լարվել են անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների գործողություններն են իրականացրել՝ ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։ Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ համատեղ միջոցառումները, պետական պաշտոնյաների երկկողմ այցերը։