Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևին ոչ ցանկալի անձ է հայտարարել՝ արգելելով քաղաքական գործչի մուտքը երկիր։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է՝ նման որոշման պատճառը պատգամավորի «վիրավորական, սպառնալից բնույթի» հայտարարություններն են»։
«Մեր երկրի օրենսդրության շրջանակներում համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն անձանց նկատմամբ, ովքեր կգործեն մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ադրբեջանական ժողովրդի դեմ», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։
Ռուսաստանցի պատգամավորը անցած օրերին կոշտ քննադատություն էր հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ Բաքվում «Ռուսաստանի տան» գործունեությունը դադարեցնելու որոշման համար։