Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուց, քննադատում ՀՀ-ին «միակողմանի աջակցելու» փորձերը


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, քննադատում Հայաստանին «միակողմանի աջակցելու» փորձերը։

«Հայաստանի Սահմանադրությունում և իրավական փաստաթղթերում դեռ ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններ կան։ Սա պետք է կարգավորվի»,- ասել է Բայրամովը։

Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այսօր նաև «անթույլատրելի քայլ» է որակել, իր ձևակերպմամբ, Հայաստանին միակողմանի աջակցելու փորձերը։ Թե որ երկրներին է ուղղված քննադատությունը, ադրբեջանցի պաշտոնյան չի հստակեցրել։

Բայրամովը միայն նշել է՝ «նման քայլն անընդունելի է այն երկրների կողմից, որոնք իրենց միջնորդ են անվանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG