Մատչելիության հղումներ

Բաքուն արդեն 6-րդ օրն է հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Երևանը հերքում է


Հայ զինվորը՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Բաքուն արդեն 6-րդ օրն իր 13-րդ հաղորդագրությամբ հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար։

Բաքուն նշում է, թե մարտի լույս 21-ի գիշերը հայկական կողմը, մասնավորապես, Գորիսի և Վարդենիսի դիրքերից կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակ բացելու Բաքվի պնդումները՝ նշելով՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հրադադարի խախտման փաստեր ներկայացնի, Երևանը պատրաստ է դրանք ուսումնասիրել, քննարկել։ Հայաստանի ռազմական գրատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ փաստել է՝ մինչ օրս նման փաստեր Բաքվից չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG