Մատչելիության հղումներ

Բաքուն արձագանքել է կեղծ դատավարությունների մասին Միրզոյանի հայտարարությանը


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

«Պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլև միջազգային իրավունքի պարտավորությունը», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին։

Միրզոյանն առաջին անգամ միջազգային ատյանում հրապարակային անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարությանը՝ նշելով, որ հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նրանք կամայականորեն են ազատազրկված և որ անտեսվում են պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հակադարձել է Երևանին՝ նշելով, թե Բաքուն երաշխավորել է և միջազգային չափանիշներին համապատասխան ապահովում է մեղադրյալների դատավարական իրավունքները։

Բաքվում ընթացող երկու դատական գործերով անցնում են 16 հայեր, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահները, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը շուրջ մեկ շաբաթ է հացադուլ է անում՝ բարձրաձայնելով իր նկատմամբ ճնշումների ու ապօրինությունների մասին:

Բաքուն հայերին ծանրագույն մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG