Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ամբողջ կազմով չի մասնակցում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին:
«Բոյկոտ չէ, անհրաժեշտություն չենք տեսել՝ չենք մասնակցում», - «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Կառավարությանը հարց տալու համար գրանցվել է ընդամենը 7 իշխանական պատգամավոր: