Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը սահմանազատման կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին


Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ
Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի նախօրեին:

ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ հաղորդում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը: Հարցի հիմնական զեկուցողը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանն է, հարակից զեկուցողը՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է պետք, իշխանությունն առանց ընդդիմության էլ բավարար քվեներ ունի։

Օգոստոսի 30-ին ստորագրված սահմանազատման կանոնակարգը Կառավարությունը խորհրդարան է ուղարկել երկու օր առաջ, սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանն այն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG