Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությանը, այն ԱԺ խորհրդի հաստատումից հետո կընդգրկվի հաջորդ քառօրյայի օրակարգ:
Մինչ քվեարկությունն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց՝ իրենք չեն մասնակցի քվեարկությանը:
«Պատիվ ունեմ»-ը առհասարական քննարկմանը ներկա չէր:
Կառավարությունը հունվարի 9-ին էր հավանություն տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։
Մոսկվան նույն օրը արձագանքեց՝ փոխվարչապետի մակարդակով հայտարարեցին՝ սա իրենք դիտարկում են որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ և որ Երևանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը մշակելու են այդ հանգամանքը հաշվի առնելով:
Մանրամասները տե՛ս այստեղ