Ազգային առաջնորդարանը կոչ է անում Սիրիայում ապրող հայերին զուսպ և զգուշավոր լինել տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում և բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։
Առաջնորդարանը նշում է, որ Սիրիայում հայ համայնքը միշտ եղել է և պետք է մնա սիրիական հայրենիքի բարօրության և բարգավաճման սատարողը, երկրի տարածքային ամբողջականության և սիրիական ընկերության տարբեր բաղադրիչների խաղաղ գոյակցության ջատագովը՝ շեշտելով՝ սիրիահայությունը համատեղ աշխատանքով պիտի շարունակի աջակցիլ Սիրիան վերականգնելու բազմաբնույթ աշխատանքներին։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։
Կիրակի օրը Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Դամասկոսից տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է, իսկ Սիրիայում անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։