Մատչելիության հղումներ

Բաքվի COP29-ը հրաշալի շանս է հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Ամիրբեկով


Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը NE Global-ի հարցազրույցում ասել է, որ Բաքում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

«Մենք զգուշավոր լավատեսություն ենք արտահայտում և գտնում ենք, որ տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտել մինչև COP29-ի հանդիպումը։ Դա հզոր ազդանշան կտա և արտաքին աշխարհին այն մասին, որ Եվրոպական աշխարհամասի հետխորհրդային տարածքում ամենահին, երկարատև և ողբերգական հակամարտություններից մեկը մոտենում է ավարտին, ուստի գտնում եմ, որ երկու երկրները և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այդպիսի դրական հանգուցալուծմանը», - ասել է Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի հերթական նստաշրջանը (COP29) Բաքվում անցկացվելու է գալիք նոյեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG