Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռ/կ-ը մրցանակներ է ստացել «Հոդված 3»-ի լրագրողական մրցանակաբաշխությունում


«Ազատություն» ռ/կ-ը միանգամից չորս մրցանակ է ստացել «Հոդված 3»-ի լրագրողական մրցանակաբաշխությունում, որն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։

Նարինե Ղալեչյանն արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն ռադիոհաղորդում/փոդքաստ» անվանակարգում Գեղարքունիքի դպրոցներից մեկում աշակերտի նկատմամբ բուլիգի մասին ռեպորտաժի համար, ինչպես նաև հատուկ մրցանակի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի գրասենյակի կողմից ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության մասին տեսանյութի համար։

Նաիրա Բուլղադարյանն ստացել է երկրորդ մրցանակ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում բանակում սպանված զինվորի` տասնամյակներով արդարություն փնտրող մոր մասին ռեպորտաժի համար։

Հասմիկ Սմբատյանը հատուկ մրցանակ է ստացել ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության կողմից պատերազմում երեք վերջույթ միանգամից կորցրած ու Փարիզի պարաբազկամարտին պատրաստվող Սարգիս Ստեփանյանի մասին ռեպորտաժի համար։

Մարդու իրավունքների լուսաբանման խրախուսմանը նվիրված լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG