Մատչելիության հղումներ

Այսուհետ ՀԱՊԿ անդամների դեմ հարձակումը Մինսկում կընկալեն որպես ագրեսիա Բելառուսի դեմ


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Այսուհետ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ ցանկացած զինված հարձակումը Մինսկում կընկալեն որպես ագրեսիա Բելառուսի դեմ։ Այսօր նման որոշում է ընդունել Բելառուսի խորհրդարանը՝ փոփոխություններ կատարելով «Զինված ուժերի մասին», «Պաշտպանության մասին» և «Ռազմական դրության մասին» օրենքներում։

«Նախատեսվում է, որ ռազմական ագրեսիայի ակտը, որ կիրականացնի որևէ երրորդ պետություն կամ պետությունների դաշինք Միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամներից ցանկացածի դեմ, կհամարվի նաև հարձակում Բելառուսի վրա», - հայտարարել է այդ երկրի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Գենադի Լեպեշկոն։

Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG