Կիևն ու Վաշինգտոնն առաջընթաց են գրանցել հանքարդյունաբերության գործարքի հարցում, սակայն գործարքն այս շաբաթ դեռ չի կնքվի, նախօրեին Reuters-ին ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ «դեռ հարցեր կան լուծելու», և որ բանակցությունները շարունակվում են՝ չնայած ապրիլի 24-ի գիշերը Կիևին ռուսական հարվածներին։ Մարչենկոն նշել է, որ այս երկու հարցերն իրար հետ կապ չունեն։
Անցած շաբաթ Ուկրաինան և ԱՄՆ-ը ընդերքի մասին համաձայնագիր կնքելու մտադրությունը հաստատող հուշագիր ստորագրեցին։ «Այսօր քայլ արվեց ԱՄՆ-ի հետ համատեղ Տնտեսական գործընկերության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրեցին հուշագիր, որը վկայում է մեր թիմերի կառուցողական համագործակցության, ինչպես նաև հուշագիրը վերջնականացնելու և կնքելու մտադրության մասին, որը օգուտ կբերի մեր երկու ժողովուրդներին», - հայտարարել էր Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Ուկրաինայի հետ բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։