«Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը չի կարող շարունակվել, էն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք», - Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությանը:
Օրերս «Ազատության« հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցը բանակցային օրակարգից դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո: Այս հայտարարությունը սուր քննադատության էր արժանացել վերլուծաբանների և ընդդիմադիր ուժերի կողմից: