Գերմանիայի գլխավոր հատուկ ծառայությունը՝ Սահմանադրության պաշտպանության դաշնային գործակալությունը, առկախել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ծայրահեղական կառույց որակելու մասին իր իսկ որոշումը։
Reuters-ի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է, երբ երկրի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունը դիմել է Քյոլնի դատարան՝ հատուկ ծառայության որոշումը չեղարկելու հայցով։
«Այսօրվա զարգացումները լավ լուր են գերմանական ժողովրդավարության համար», - հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։