Մատչելիության հղումներ

Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում Փաշինյանը պատարագի մասնակցեց


Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատարագի մասնակցեց:

Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Մաշտոց Ստեփանյանը թեև ներկա էր պատարագին, բայց նա չմատուցեց պատարագը, այլ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ներկա էին նաև Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը, ով նախորդ կիրակի Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում էր պատարագ մատուցել:

Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում ընթացող պատարագի ընթացքում զեղչվեց Գարեգին Երկրորդի անունը:

Իր խոսքում Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ասաց. «Այս այցը նախատեսված էր վաղուց, սակայն մենք գտնվում էինք բուժման ընթացքում, հետաձգվեց այցը Արմավիրի մարզ: Մ ենք ուրախ ենք, որ մեր պետության ղեկավարությունը իր հավատով իր նվիրվածությամբ դեպի եկեղեցի ու հատկապես իր մասնակցությամբ, որովհետև լինել հավատացյալ և չմասնակցել Սուրբ պատարագներին, չապրել Քրիստոսի գծագրվածկյանքով, ապա մեր քրիստոնյա կոչումը շատ կիսատ կլիներ, այսօր մենք տեսնում ենք ամբողջական այդ ընդհանուր գծերի մեջ մեր վարչապետի այդ ընդհանուր երևույթը, որի համար մենք ուրախ ենք»:

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարությամբ էր հանդես եկել, որում խստագույնս դատապարտել էր «վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում»։

XS
SM
MD
LG