Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կա 18 տուժած:
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Հաղարծինի մոտակայքում ավտոբուս է շրջվել:
Դեպքի վայր են մեկնել փրկարարներ և պարեկներ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը՝ միջին ծանրության:
Նշվում է, որ ըստ անհրաժեշտության հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը: