Մատչելիության հղումներ

Ավտոբուսների պայթյուններ Իսրայելում՝ Թել Ավիվի մոտակայքում


Ավտոբուսների պայթյուններ Թել Ավիվի արվարձաններում, Իսրայել, 20-ը փետրվարի, 2025թ.
Ավտոբուսների պայթյուններ Թել Ավիվի արվարձաններում, Իսրայել, 20-ը փետրվարի, 2025թ.

Թել Ավիվի երկու արվարձաններում երեկ ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել երեք ավտոբուսներում, հայտնաբերվել է չորս պայթուցիկ սարք, հայտնում է Իսրայելի ոստիկանությունը:

Զոհերի մասին տեղեկություններ չկան: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունները տեղի են ունեցել դատարկ պահեստներում գտնվող ավտոբուսներում:

Ոստիկանությունը հայտարարել է, որ որոնում է կասկածյալներին և խորհուրդ է տվել հանրությանը պահպանել զգոնությունը: Առայժմ ոչ ոք չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։

Պայթյուններից հետո վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել է իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Նրա գրասենյակը տեղի ունեցածը զանգվածային հարձակման փորձ է անվանել:

Վարչապետը զինվորականներին հանձնարարել է «ինտենսիվ» գործողություն իրականացնել «Արևմտյան ափում», ուր վերջին մեկ ամսվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություն է իրականացվում: Նպատակն, ըստ իսրայելական կողմի, ահաբեկիչ զինյալների վերացումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG