Մատչելիության հղումներ

Ավստրիայի խորհրդարանին չհաջողվեց իշխող կոալիցիա ձևավորել


Ավստրիայի խորհրդարանի շենքը Վիեննայում, արխիվ
Ավստրիայի խորհրդարանի շենքը Վիեննայում, արխիվ

Ավստրիայի խորհրդարանին չհաջողվեց իշխող կոալիցիա ձևավորել։ Նոյեմբերից շարունակվող բանակցությունները փակուղի են մտել։ Երեկ NEOS Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ լքում են բանակցությունները՝ կենսաթոշակային բարեփոխումների, հարկային քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։

Ի սկզբանե հույս կար, NEOS-ը, ինչպես նաև երկու կենտրոնամետ կուսակցությունները՝ Ժողովրդական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, որը կարող է արդյունավետորեն հակազդել աջ պոպուլիստական Ազատության կուսակցությանը․ վերջինը սեպտեմբերին կայացած ընտրություններում մեծամասնություն էր ստացել։ Աջակողմյան այդ կուսակցությունը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման և պատերազմող Ուկրաինային եվրոպական աջակցությունը նվազեցնելու օգտին:

Քաղաքագետների կարծիքով՝ այժմ իրադարձությունները կարող են զարգանալ երկու ճանապարհով: Առաջին՝ կենտրոնամետ կուսակցությունները կարող են փորձել երկկուսակցական կոալիցիա կազմել․ երկու կուսակցությունները միասին ունեն 92 մանդատ 183-տեղանոց խորհրդարանում։ Մյուս տարբերակը նոր ընտրություններ նշանակելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG