Ռուսական բանակը կիրակի գիշերը ավիահարված է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքի վրա։ Արդյունքում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում են տեղական իշխանությունները։
Վնասվել են առանձնատներ ու ավտոմեքենաներ։
Բացի այդ, Դոնեցկի շրջանն է ենթարկվել ռուսական հարձակումների։ Նիկոլաևկա քաղաքում ավիառումբերից ավերվել է հյուրանոցի շենքը։