Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խերսոնի, Խարկովի և Օդեսայի շրջաններին. կան զոհեր


Խարկով, Ուկրաինա
Խարկով, Ուկրաինա

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խերսոնի, Խարկովի և Օդեսայի շրջաններին, հայտնում է ուկրաինական կողմը։

Խերսոնի շրջանում ռուսական բանակի հրետակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել, հայտնել է տեղի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Նրա խոսքով՝ ավիահարվածից տուժել են Խերսոնի շրջանի տասը գյուղ, Բերիսլավ և Խերսոն քաղաքները։

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը փոխանցել է, որ կրակի տակ է հայտնվել Մալոդանիլովսկայա համայնքը։ Առայժմ հայտնի է չորս զոհի և տասնհինգ վիրավորի մասին։

Հարավային պաշտպանության ուժերը հաղորդել են Օդեսայի շրջանում գիշերային հարձակման մասին։ Հաղորդվում է, որ Օդեսայի մարզում բեկորների անկման հետևանքով վնասվել է վարչական շենք, բեկորներն ընկել են բնակելի թաղամասի բակ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնում են, որ Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի, Սումիի, Վիննիցայի, Ժիտոմիրի, Չերկասի և Խերսոնի շրջանների երկնքում 37 «Շահեդ» են խոցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG