Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ները հարվածել են Ղրիմին. հրդեհ է բռնկվել նավթամբարում, վնասվել են ենթակայաններ


Սիմֆերոպոլի շրջանի Գվարդեյսկոյե գյուղում բռնկված հրդեհը, հոկտեմբերի 17,2025թ.
Սիմֆերոպոլի շրջանի Գվարդեյսկոյե գյուղում բռնկված հրդեհը, հոկտեմբերի 17,2025թ.

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածներ են հասցրել Ղրիմին: Ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ հարվածների հետևանքով մի քանի էլեկտրական ենթակայաններ են վնասվել, մի հատվածը մնացել է առանց առանց էլեկտրաէներգիայի: «Վերանորոգման ավարտի ժամկետների և էլեկտրաէներգիայի վերականգնման մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն ավելի ուշ», - գրել է Ակսյոնովը։

Տեղի բնակիչները տեսանյութեր են հրապարակում Սիմֆերոպոլի շրջանի Գվարդեյսկոյե գյուղում բռնկված հրդեհի մասին: Ուկրաինական Supernova+ Telegram ալիքը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է Kedr LLC-ին ( բենզալցակայանների ցանց) պատկանող նավթամբարում:

Նավթամբարի վրա հարձակումը պաշտոնապես հաստատված չէ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Ուկրաինացի զինվորականները դեռևս չեն մեկնաբանել հարվածները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG