Մատչելիության հղումներ

ԱԹՍ հարձակում Լիպեցկի մարզի ուղղությամբ, թիրախում ենթադրաբար "Энергия" գործարանն է եղել


Լիպեցկի զինամթերքի պահեստը հարվածից հետո, օգոստոս, 2024թ․
Լիպեցկի զինամթերքի պահեստը հարվածից հետո, օգոստոս, 2024թ․

Մայիսի լույս 23-ի գիշերը Լիպեցկի շրջանը ԱԹՍ հարձակման է ենթարկվել։ Հաղորդվում է, որ ԱԹՍ-ները հարվածել են Ելեց քաղաքում գտնվող "Энергия" գործարանին, որն ԱԹՍ-ների համար մարտկոցներ և կուտակիչներ է արտադրում։

Ըստ Baza-ի՝ ԱԹՍ հարվածից գործարանում հրդեհ է բռնկվել, բոլոր աշխատողները տարհանվել են: Տեղի բնակիչները պնդմամբ, երկնքում տասից ավելի պայթյուններ են լսվել։

Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը հաստատել է Ելեցի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը՝ նշելով, որ արդյունաբերական հատվածում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է վիրավորվել։ Արտամոնովը սակայն չի հստակեցրել, թե մասնավորապես որտեղ է հրդեհ բռնկվել։

Հաղորդվում է նաև, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բնակելի տան տանիքին, բնակիչներն արագ տարհանվել են, այստեղ տուժածներ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 22-ին ժամը 20.00-ից Ռուսաստանի 12 շրջաններում և Ղրիմի տարածքում ուկրաինական 112 անօդաչու թռչող սարք է խոցվել։ 24 ԱԹՍ, մասնավորապես, խոցվել է Մոսկվայի շրջանում, 22-ը՝ Ղրիմի, 18-ը՝ Տուլայի, 11-ը՝ Կուրսկի շրջաններում։ Մնացածը խոցվել են Օրյոլի, Բրյանսկի, Ռյազանի, Կալուգայի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի և Լիպեցկի շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG