Մատչելիության հղումներ

Ասադով․ «Ադրբեջանի բյուջեի 21 տոկոսը կուղղվի պաշտպանությանը»


«Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսը ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը», - այսօր Բաքվում, Միլի մեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նրա խոսքով՝ ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026 թվականին կազմելու են 5 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար։

«Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։ Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում մի շարք երկրներ։ Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այնպիսի արդյունաբերական կլաստեր ստեղծել, որը կապահովի թե՛ ներքին պահանջարկը, թե՛ արտահանման հեռանկարները», - նշել է Ադրբեջանի վարչապետը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG