Մատչելիության հղումներ

«Արցախը մտքիս է»․ Կարենը Դիլիջանի նախկին գիշերօթիկում ապրում է առանց գազի, հոսանքի ու ջրի


Արցախցի Կարենը Դիլիջանի նախկին գիշերօթիկում արդեն տասն օր ապրում է՝ առանց գազի, հոսանքի ու ջրի:

Այստեղ՝ արցախցիներով բնակեցված գիշերօթիկում, հունվարի 1-ից գազն էին անջատել, տասն օր առաջ՝ հոսանքը: «Ազատության» անդրադարձից հետո, շենքի պատասխանատուները կողքի մասնաշենքից մի հոսանքալար են բակ հանել, այստեղ միացման հնարավորություն ստեղծել, բայց մանավանդ սառնամանիքին բնակիչները մի բաժակ թեյ տաքացնելուց ու մի-մի ձու խաշելուց բացի, այլ բան անել չեն կարող:

Անցած տասն օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ իրենց պատկանող գիշերօթիկից տեղափոխվելու առաջարկներին հատուկենտ համաձայնողներ են եղել:

Նախարարության տվյալներով այս պահին գիշերօթիկում 12 մարդ է մնացել: Եղանակները լավանան, նրանցից մեկին նախատեսում են տեղափոխել Աբովյանում գտնվող սոցիալական կացարան: Ամենամեծ՝ ութ հոգանոց ընտանիքին ևս սոցիալական կացարան են առաջարկել, չեն համաձայնել: Տան մայրը՝ Ռիտա Հակոբյանն ասաց՝ այլ քաղաքներ գնալ չեն ուզում: Դիլիջանում մի տուն են գտել՝ ամսական 70 հազար դրամ տան վարձավճարով: Պայմանավորվել են, որ մինչև մարտի 1-ը տեղափոխվելու են։

Նախարարությունից «Ազատության»-ն ասում են՝ գիշերօթիկում բնակվող երկու մարդ հրաժարվել է բոլոր առաջարկներից, տեղափոխման հնարավոր տարբերակներն առայժմ չեն ընունել: Իսկ բնակիչներից մեկին ևս առաջիկայում կտեղափոխեն խնամքի հաստատություն՝ փաստաթղթերն են կազմում:

Կարենն այսօր էլ էր զանգել սոցիալական աշխատողին՝ իր ճակատագրի մասին տեղեկություն իմանալու: Էլի առանձնապես գոհացնող բան չէր լսել՝ Երևանի հանրակացարանում տեղ ազատվի, կտեղավորենք, ասել են:

Մինչ այդ Կարենը բնակվում է Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում, որտեղ ապրելու պայմաններն անտանելի են: Արցախը մտքին է․ Ստեփանակերտի բարձրահարկերից մեկի 8-րդ հարկում մնաց իր տունը:

Ինչո՞վ է զբաղվել Կարենն Արցախում և այսօր ի՞նչ դժվարություններ ունի Դիլիջանում, մանրամասները՝ ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG