Մատչելիության հղումներ

Արցախցիները դիմում են Բեռնին՝ նախաձեռնելու վերադարձի հարցով միջազգային քննարկումներ


Արցախցիները Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ, 13-ը մարտի, 2025թ․
Արցախցիները Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ, 13-ը մարտի, 2025թ․

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն այսօր խնդրանքով դիմում են այդ երկրի խորհրդարանի վերին պալատին՝ բանաձև ընդունել, որպեսզի հետագայում Շվեյցարիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցով միջազգային քննարկում նախաձեռնի։


Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում մարտի 18-ին սպասվող քննարկումների ֆոնին նախօրեին Արցախի օրենսդիրները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ պատրաստվում են դիմել Շվեյցարիայի կառավարությանը՝ միջնորդություն ստանձնելու և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու նպատակով:

Քննարկումների օրակարգում միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերն են։

Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները ակնկալում են, որ քննարկումների արդյունքում բանաձև ընդունվի, հետո արդեն Շվեյցարիայի կառավարությունը կոնկրետ քայլերի դիմի:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG