Մատչելիության հղումներ

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ


Արթուր Նահապետյանը կառավարության մարտի 20-ի նիստի ժամանակ, Երևան, 2025թ․
Արթուր Նահապետյանը կառավարության մարտի 20-ի նիստի ժամանակ, Երևան, 2025թ․

Կառավարության այսօրվա որոշմամբ, Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Այս պաշտոնում Նահապետյանի թեկնածությունը գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Փաշինյանն այսօր նշեց, որ իր որոշումը համընկել է նաև մրցության հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետև Նահապետյանը ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։

«Իմ թեկնածությունն առաջադրելն ու հաստատելն ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունն, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը և դրա արդյունքը տեսանելի լինի ՀՀ քաղաքացու համար», - ասաց Նահապետյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար 5 թեկնածուներ էին պայքարում, որոնցից 3-ը հաղթահարել էին քննությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG