Քննչական կոմիտեն հայտնում է Գեղարքունիքի մարզի մի բնակչի ձերբակալության մասին՝ Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով։
ՔԿ-ն ներկայացրել է տելեգրամյան ալիքներից մեկով տարածվող խոսակցության ձայնագրություն, որ ըստ կառույցի՝ արվել է մայիսի 22-23-ը, և որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։