Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար. Զախարովա


Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովան:

Ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար, այսօրվա շաբաթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան վերահսկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքների գործնական փուլի սկիզբը։ Դա կարևոր է տարածաշրջանային կայունության համար»,- ասել է նա և ընդգծել, որ Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը եռակողմ համաձայնագրերի հիման վրա սահմանազատման խնդրում կողմերին պարբերաբար խորհրդատվական օգնություն տրամադրելու գործում:

  • Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
  • Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
  • Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG